26/10/2010 13:04
Քաղաքագետ. Հայ-թուրքական հարաբերությունների մասին մոռացել են
Հայ-թուրքական հարաբերություններից այլևս լուրջ բան սպասել պետք չէ, քանի որ այն ներկայում գտնվում է սառեցված վիճակում: Հրավիրված մամլո ասուլիսում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Թուրքիան գտել է տարբերակ, որով կարող է ներազդել միջնորդների վրա` Լեռնային Ղարաբաղի հարցի ակտիվացման համար, և օգտագործում է հայ-թուրքական հարաբերությունները զուտ դիվանագիտական իմաստով, որպեսզի հիմք ունենա խոսել ԼՂ հարցի վերաբերյալ»,- ասաց քաղաքագետը և ընդգծեց, որ այդ կերպ Թուրքիան փորձում է ազդել թե’ Ռուսաստանի, թե’ ԱՄՆ-ի, թե’ ԵՄ-ի վրա, որպեսզի նրանք ավելի ակտիվացնեն իրենց գործողությունները ԼՂ հարցում:
Ե. Բոզոյանի խոսքերով` միջազգային հանրությունը «դե ֆակտո» գրեթե մոռացել է հայ-թուրքական հարաբերությունների մասին և խոսում է միայն ԼՂ հարցի շուրջ: