26/10/2010 16:49
Լևոն Արոնյանը շրջանցեց Վիշվանաթան Անանդին
Լևոն Արոնյանն այսօր իր ընթացիկ վարկանիշով շրջանցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին և այժմ մոլորակի ուժեղագույն շախմատիստների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Անանդը և Մագնուս Կառլսենն այս օրերին շարունակում են իրենց ելույթը Չինաստանի Նանկին քաղաքում անցկացվող մրցաշարում, և նրանց վարկանիշները դեռ կարող են փոփոխվել: Իսկ ՖԻԴԵ-ն իր պաշտոնական (ոչ ընթացիկ) վարկանշային ցուցակը կհրապարակի նոյեմբերի 1-ին:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշները 2010 թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ
1. Մագնուս Կառլսեն 2811,5
2. Լևոն Արոնյան 2801,4
3. Վիշվանաթան Անանդ 2801,0
4. Վլադիմիր Կրամնիկ 2790,6
5. Վեսելին Տոպալով 2772,4