26/10/2010 13:47
Հարցում. Սահակաշվիլիին երկրի ամենահարուստ քաղաքական գործիչն է
Վրացիները իրենց երկրի ամենահարուստ քաղաքական գործիչն են համարում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին։ Ինչպես հաղորդում է Новости-Грузия –ն, այս մասին են վկայում «Շաբաթվա ներկապնակ» պարբերականի կողմից 429 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։
Հարցման արդյունքների համաձայն՝ ամենահարուստ քաղաքական գործիչների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, երրորդ տեղում է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում՝ Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն։
Բուրջանաձեին հաջորդում է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան, ապա՝ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության նախագահ Զուրաբ Նողաիդելին։
Վրացի հարուստ քաղաքական գործիչների ցանկը եզրափակում են «Վրացական կուսակցության» առաջնորդ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին և «Նոր աջեր» կուսակցության աջաջնորդ Դավիթ Գամկրելիձեն։