26/10/2010 10:54
Կարգապահական մեկուսարանում ՄԻՊ ներկայացուցիչներին չեն բողոքել
Հոկտեմբերի 19-21-ը Հայաստանի Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խումբն այցելել է նաև Վայքի N զորամաս, ուսումնասիրել ընդհանուր պայմանները, սննդի որակի սանիտարահիգիենիկ պայմանները: Հայտնաբերված թերությունների մասին խմբի անդամները հայտնել են զորամասի հրամանատարությանը, որը և տեղում վերացրել է դրանք:
ՄԻՊ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊՆ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական մեկուսարանում գտնվող ժամկետային զինծառայողների հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցի ընթացքում բողոքներ և գանգատներ չեն ներկայացվել: