26/10/2010 11:31
Ռուսաստանը դաշնակիցներին նորագույն զենք կմատակարարի
ՀԱՊԿ ստորաբաժանումները, որոնցում Ռուսաստանից բացի ներգրավված են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, պետք է զինվեն ամենաժամանակակից սպառազինություններով, այդ թվում՝ ոչ մահաբեր գործողությամբ նոր նմուշներով։ Այդպիսի հայտարարություն է արել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոդյուժան։Այս մասին հայտնում է dni.ru կայքը:
Երկուշաբթի Չելյաբինսկի շրջանում ավարտվել է «Փոխգործակցություն–2010» զորավարժությունների առաջին փուլը, որին մասնակցել են կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը։ Բորդյուժան ընդգծել է, որ այդ զորավարժություններին մասնակցել են 7 երկրների ուղարկած ընտրյալ ստորաբաժանումները։
«Կարող եմ ասել, որ ՕԱՀՈՒ-ում յուրաքանչյուր երկրից ներկայացված են էլիտար ստորաբաժանումները, լավագույնը, որ այսօր կա մեր երկրներում: Ես մեծ հույսեր ունեմ, որ ժամանակի ընթացքում Հավաքական ուժերը կապահովվեն ամենաժամանակակից օպերատիվ-արդիական սպառազինությամբ, կառավարման միջոցներով և ցանկացած պարագայում կգործեն միասնաբար և հաջողությամբ»,- ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը: