26/10/2010 16:17
Դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
ԼՂՀ ԱԳՆ-ան հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ` Յուսուֆջանլու բնակավայրի մոտ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԳՆԱՆ-ի դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):
Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայության` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման ընթացքում առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: