26/10/2010 11:20
Յուշչենկոյին կարող են դատել զենքի վաճառքի համար
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Վրաստանին զենք վաճառելու փաստով: Կասկածյալներից մեկը կարող է լինել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն:
Ինչպես գրում է «Դելօ» թերթը, ուսումնասիրելով Վրաստանին զենքի մատակարարման հարցով քննչական հանձնաժողովի տրամադրած նյութերը, գլխավոր դատախազությունը մի շարք քրեական գործեր է հարուցել: Այս մասին տեղեկացրել է հանձնժողովի ղեկավար Վալերի Կոնովալյուկը:
Նրա խոսքերով` քրեական գործով հիմնական կասկածյալներից մեկը կարող է դառնալ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն. «Վրաստան զենքի մատակարարման հետ կապված բոլոր ֆինանսական մեքենայությունները ղեկավարել է անձամբ Վիկտոր Յուշչենկոն»,- հայտարարել է Կոնովալյուկը:
Քննչական հանձնաժողովի ենթադրությամբ` Ուկրաինան երկու միլիարդ դոլարի զենք է վաճառել Վրաստանին, թեև պետական բյուջե է մտել միայն 200 միլիոնը:
Նշենք, որ Վրաստանին զենք մատակարարելու հարցով խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2008 թ. աշնանը: Դրա համար առիթ դարձավ Վրաստան ուկրաինական զենք առաքելու` Ռուսաստանի մեղադրանքները: