27/10/2010 16:44
Զավեն Անդրիասյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը մասնակցում են Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարին: Նախ կազմակերպվում է արագ խաղի մրցաշար, որին մասնակցում են 155 շախմատիստներ:
Հինգ տուրից հետո Անդրիասյանը 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը գրոսմայստերներ Տկաչևի (Ֆրանսիա), Լաֆուենտեի (Արգենտինա), Վոլկովի, Վորոբյովի, Խիսմատուլինի և միջազգային վարպետ Դեմչենկոյի (Ռուսաստան) հետ: Իսկ Մելքումյանն առաջատարներից հետ է մնում ընդամենը կես միավորով: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ չորս տուր կա: