27/10/2010 18:10
«Ադրբեջանի պետվիճկոմի նախագահը ծիծաղելի հայտարարություն է արել»
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի նախագահ Արիֆ Վելիևը ստվերային տնտեսության մակարդակը 60 տոկոսից «իջեցրել» է 9 տոկոսի: Երեկ նա հայտարարել է, որ ստվերային տնտեսության մակարդակն Ադրբեջանում չի գերազանցում ՀՆԱ-ի 9 տոկոսը: Այդ մասին հայտնում է «Ազադլիգ» պարբերականը:
Կոմիտեի նախագահի խոսքերով` տնտեսության այդ բնագավառը կազմում են, հիմնականում, մարդկանց` տներում և կենցաղում իրականացրած աշխատանքները, մատուցած ծառայությունները և արտադրած ապրանքները: «Օրինակ` տանը թխած հացը վաճառողները, բնակարանների վերանորոգման աշխատանքներով զբաղվողները, աշակերտների հետ պարապողները և այլն, որոնց հաշվառել հնարավոր չէ»,- ասել է նա:
«Ադրբեջանի պետվիճկոմի ղեկավարի խոսքերով, ս.թ. 9 ամիսներին ՀՆԱ-ն կազմել է 29,3 մլրդ մանաթ, որում ստվերային տնտեսությունը չի անցել 2,6 մլրդ մանաթը, այսինքն` 8,8 տոկոսը, այն դեպքում, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ գտնում են, որ Ադրբեջանում ստվերային տնտեսությոնը կազմում է ՀՆԱ-ի 60 տոկոսը»,- հայտնում է «Ազադլըգը»: