27/10/2010 12:21
Տ.Կարապետյան. «ՌԴ նախագահը ձգտում է ամրագրել այսօրվա դիրքերը»
Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հանդիպումից հայկական կողմի համար որևէ ակնկալիք լինել չի կարող, այսօր տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
«Ալիևը չի տա այն, ինչ հայկական կողմն է ցանկանում և հակառակը, հայկական կողմը չի տա այն, ինչ նա է ցանկանում»,- պարզաբանեց բանախոսը:
Ըստ ԺԿ առաջնորդի, Աստրախանի հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանի Դաշնության նախագահը ձգտում է ամրագրել այսօրվա դիրքերը և փաստորեն, երկուստեք ստորագրություն վերցնել, որ պատերազմ չլինի»,- ասաց Տ. Կարապետյանը, կարծիք հայտնելով, որ այսօրվա հանդիպման բուն նպատակը ռազմատենչ մղումներն ու պարերազմի որոշակի վտանգը նվազեցնելը կամ զրոյացնելն է: