27/10/2010 09:05
Այսօր կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները
Այսօր Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև եռակողմ հանդիպումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: