27/10/2010 11:16
Սահակաշվիլին պատրաստ է երկխոսել Ռուսաստանի հետ
Ռուսաստանը «զավթել է վրացական տարածքները», այդուհանդերձ անհրաժեշտ է երկխոսություն սկսել նրա հետ, TV5 Monde ֆրանսիական հեռուստաընկերությանը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշիլին, ով Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է շվեյցարական Մոնտրեյում:
«Մենք պատրաստ ենք երկխոսության` առանց որևէ նախապայմանների: Բոլոր խնդիրներն անհրաժեշտ է լուծել անմիջական շփման միջոցով: Մենք անիրատես մարդիք չենք, պրագմատիկ ենք և հիանալի հասկանում ենք, որ սա շատ վտանգավոր է` կողքին ունենալ խոշոր հարևան, որը թշնամաբար է տրամադրված, և այս պարագայում դա Ռուսաստանն է: Նման հարևանի հետ անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը: Դա առաջին քայլն է: Դրան պետք է հետևի երկրորդ քայլը, որն անհրաժեշտ է իրավիճակի փոփոխության համար»,- ասել է Վրաստանի նախագահը:
«ԵՄ շատ երկրներ և միջազգային ասպարեզում կարևորագույն խաղացողներն ընդունել են, որ Ռուսաստանի գործողությունները` ապօրինի օկուպացիա են: Այդ պատճառով պետք է հնարավորություն տրվի մարդկանց վերադառնալ հայրենիք: Մենք տեսնում ենք XIX դարին բնորոշ մի զավթում, որը հարիր չէ XXI հարյուրամյակին: Հուսով եմ, որ Ռուսաստանը կարդիականացվի և կդառնա կայունության գործոն, այլ ոչ թե վտանգների և հիմնախնդիրների աղբյուր»,- հայտարարել է Մ.Սահակաշվիլին: