27/10/2010 09:50
Դավութօղլուն մեկնում է Չինաստան
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն այսօր մեկնում է Չինաստան, որտեղ նախատեսում է սկիզբ դնել երկու երկրների վարչապետների կողմից ստորագրված ռազմավարական համագործակցության հռչակագրի իրականացմանը:
Այցի շրջանակներում Դավութօղլուն կայցելի Պեկին, Սինցզյան, ինչպես նաև կմասնակցի Շանհայում Էքսպո-2010-ի փակման արարողությանը: Այս մասին հաղորդում է «1նյուս.ազ»-ը:
Թուրքիան և Չինաստանը նախատեսում են առևտրի շրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի: Կողմերը նաև որոշում են ընդունել առևտրական գործարքներում թուրքական լիրայի և չինական յուանի օգտագործման վերաբերյալ: