28/10/2010 15:23
Անդրիասյանի և Մելքումյանի հաջողությունը
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և բաժանեցին 1-6-րդ տեղերը Սանկտ Պետերբուրգում Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում:
Լրացուցիչ ցուցանիշներով հաղթողները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետևյալ հերթականությամբ` գրոսմայստերներ Յուդին (Ռուսաստան), Անդրիասյան (Հայաստան), Լաֆուենտե (Արգենտինա), Վորոբյով (Ռուսաստան), Հասանով (Ուկրաինա), Մելքումյան (Հայաստան):
Այսօր սկսվում է Չիգորինի հիշատակին նվիրված փառատոնի հիմնական մրցաշարը` դասական խաղի կանոններով: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: