29/10/2010 18:52
ԿԲ նախագահը կայցելի Ֆրանկֆուրտ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 1-2-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև նոր վարկային ծրագրեր սկսելու հնարավորությունը:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: