29/10/2010 17:23
«Հայ-թուրքական գործընթացը հետ գնալ չի կարո՞ղ. Շատ էլ լավ կարող է»
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին` այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՅԴ քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասաց` ԱՄՆ-ը խիստ նախանձախնդիր է, որ Հայաստանը հայ-թուրքական արձանագրություններից հետ չկանչի իր ստորագրությունը:
«Պաշտոնապես միջնորդ համարվող, սակայն իրականում Միացյալ Նահանգների պատվերը կատարող Շվեյցարիայի արտգործնախարարն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ այս գործընթացը հետ գնալ չի կարող: Թե ինչու` չհասկացա: Շատ էլ լավ կարող է հետ գնալ և պետք է, որ հետ գնա»,- ասաց Մանոյանը և ավելացրեց, որ ԱՄՆ-ն ճիգ կգործադրի, որ Հայաստանը հետ չվերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:
Քաղաքական գործիչը կարծում է, որ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման համարել ԼՂ խնդրի կարգավորումը, ինչը հասկանում են բոլորը՝ այդ թվում ԱՄՆ-ը. «Դա ևս մեկ պատճառ է, որ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից»: