29/10/2010 16:16
«Աստրախանյան հանդիպման նպատակը մթնոլորտը հանդարտեցնելն էր»
«Աստրախանում կայացած նախագահների եռակողմ հանդիպման նպատակը մթնոլորտը հանդարտեցնելն էր, քանի որ այն սկսել էր շիկանալ` կապված Ալիևի հայտարարությունների, դրանց` Սերժ Սարգսյանի որոշ պատասխանների և վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերի հաճախակիության հետ»,- նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Այդ ամենը Մեդվեդևին հաջողվեց, սակայն ժամանակը դեռ ցույց կտա»,- ասաց Կ. Մանոյանը և հավելեց, որ աստրախանյան հանդիպումը դրանից զատ այլ բան չտվեց:
Համանախագահների հանդիպումների արդյունքում, ինչպես կարծում է քաղաքական գործիչը, ռազմական գործողությունների հավանականությունը նվազում է:
Կ. Մանոյանի խոսքերով` իրականությունն այն է, որ որքան լինեն նմանատիպ հանդիպումները, այնքան սահմանի վրա ռազմական գործողությունները կպակասեն. «Նմանատիպ հանդիպումներն ավելի լավ են, քան հանդիպումները` ռազմաճակատում»,- իր խոսքն այս կերպ ամփոփեց Կ. Մանոյանը: