29/10/2010 12:37
Աբդուլլահ Գյուլը կարող է տոն օրով առանց զինվորական հյուրերի մնալ
Այսօր Թուրքիայում նշվում է Թուրքական Հանրապետության հռչակման 89-րդ տարեդարձը: Հանրապետության օրը թուրք քաղաքական գործիչների և զինվորականների համար պատեհ առիթ է ներկայացնելու համոզմունքներն ու հայացքները:
Ավանդաբար հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահը կազմակերպում է մեծ ընդունելություն, որին հրավիրվում են կառավարության անդամներ, Գենշտաբի, քաղաքական կուսակցությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ և լրագրողներ:
Ինչպես հայտնում է Euronews-ը, հիմական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Կըլըչդարողլուն հայտարարել է, որ «չի գնալու ընդունելության, այլ կնշի տոնը ժողովրդի հետ»:
Ավելի մեծ ինտրիգ ստեղծեցին զինվորականները: Ըստ Սի-Էն-Էն-Թյուրք-ի, Գենշտաբի օրակարգում այսօր ներառված է ընդունելություն, որը տեղի կունենա նույն ժամերին, ինչ և նախագահ Գյուլի մոտ: Մեծ է հավանականությունը, որ հիմնական զորատեսակների հրամանատարությունը չի կներկայանա նախագահի մոտ, ինչը, ըստ աղբյուրի, կրկին մատնանշում է զինվորական և քաղաքացիական իշխանությունների միջև լուրջ տարաձայնությունները: