30/10/2010 09:22
Չնայած «Մարդասիրական հռչակագրի»` Ադրբեջանը խախտում է հրադադարը
Չնայած հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված «Մարդասիրական հռչակագրի», այդուհանդերձ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տակավին շարունակվում են արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և օրվա ընթացքում հակամարտ կողմերի շփման գոտու մի շարք հատվածներում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 120 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: