30/10/2010 11:34
30 հզ. չինացի երեխաների կոչել են «Համաշխարհային ցուցահանդես»
Չինաստանի ավելի քան 30 հզ. ամենաերիտասարդ քաղաքացիները, որոնք ծնվել են վերջին տարվա ընթացքում, անվանակոչվել են «Շիբո»` «Համաշխարհային ցուցահանդես»: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի համաձայն, ուրբաթ հաղորդում է Սինխուա գործակալությունը` հղում անելով ՉԺՀ քաղաքացիների անձնական վկայականների համարների հաշվառման Համաչինական կենտրոնին:
Այդ անունը չինացի ծնողներն ընտրել են Շանհայում ընթացող Էքսպո 2010 համաշխարհային ցուցահանդեսի պատվին:
Նորածին քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնք ստացել են «Համաշխարհային ցուցահանդես» անունը, ներկայումս հասել է 31240 մարդու: Ընդ որում «Շիբո» անունը ստացել են 30397 տղա և 1023 աղջիկ: Առավել շատ նորածիններ, որոնց ծնողներն իրենց ժառանգներին անվանել են «Շիբո», ծնվել են այս տարի սեպտեմբերին` 6247 փոքրիկներ: