30/10/2010 12:30
Հաիթիում մոլեգնող խոլերայի զոհերի թիվը հասել է 330-ի
Հաիթիում խոլերայից զոհվել է 330 մարդ, մոտ 4800 մարդ էլ վարակված են այդ հիվանդությամբ: Ինչպես հայտնում է Ռոսբալտ-ը, երկրի հյուսիսում գտնվող Արտիբոնիտ դեպարտամենտը մնում է համաճարակից ամենաշատը տուժած շրջանը:
Ըստ աղբյուրի, զոհերի թվի մեծացումը ստիպում է հաիթցներին շտապ կարգով ապօրինաբար լքել երկիրը: Հաիթիի հարևան երկրներից Դոմինիկյան հանրապետությունում դեռևս խոլերայի դեպքեր չեն արձանագրվել:
Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել Հաիթիի իշխանություններին տեղափոխել երկրում նախանշված նախագահական ընտրությունները` կապված խոլերայի համաճարակի հետ: