01/11/2010 14:31
Կարծիք. Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հոսքը պետք է բացել
«Հայաստանի տնտեսությունը բավականին դինամիկ է դուրս գալիս ճգնաժամից, բայց շատ բան կախված է նրանից, թե ինչքան է Հայաստանը բաց աշխարհի համար: Կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հոսքը բաց լինի: Բիզնեսը պետք է հարթեցնի քաղաքական խնդիրները»,- այսօր ասուլիսում հայտարարեց FOREX CLUB-ի վերլուծական բաժնի պետ Անդրեյ Դիրգինը:
Ըստ նրա, Հայաստան-Թուրքիա տրանսպորտային բեռնափոխադրումների իրականացումը հնարավորություն կտա նաև թուլացնել տրանսպորտային կախվածությունը Վրաստանից և նվազեցնել գները Հայաստանում:
Ընկերության մասնագետ Նիկոլայ Իվչենկոն նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աշխարհի երկրների տնտեսությունները վերականգնվում են: Նրա խոսքով, ԱՊՀ երկրներից ճգնաժամից առավել լավ դուրս է եկել Ղազախստանը, իսկ հարևան երկրների համեմատ Հայաստանն է առավել լավ հաղթահարել ճգնաժամը, թեև շատ արագ զարգանում է նաև Վրաստանի տնտեսությունը: