01/11/2010 09:15
Ահաբեկչություն Բաղդադի կաթոլիկ եկեղեցում. կան զոհեր
Նախօրեին Բաղդադի կաթոլիկ եկեղեցի են ներխուժել ահաբեկիչներ: Շուրջ 120 մարդ հայտվել էր պատանդի կարգավիճակում: Ահաբեկիչների պահանջն էր ազատել Եգիպտոսի և Իրաքի բանտերից մի խումբ հանցագործների:
Պատանդների փրկությանն ուղղված հատուկ օպերացիայի ժամանակ, ըստ Վեստի.ռու-ի, զոհվել է 19-ից 37 մարդ: Գրոհի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն` գոտկատեղին ամրացրած պայթուցիկի միջոցով:
Նշենք, որ նախքան եկեղեցի ներխուժելը ահաբեկիչները գրոհել էին ֆոնդային բորսան, որտեղ սպանել են անվտանգության երկու աշխատակցի:
Ըստ նախնական տվյալների` ահաբեկչական գրոհը կազմակերպել է «Ալ-Քայեդայի» ստորաբաժանումներից մեկը` «Իրաք` իսլամական պետություն» խմբավորումը: