01/11/2010 18:29
Բակո Սահակյանն ընդունել է Էվի Կալիմնյուին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին և Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել հյուրերի ջանքերը՝ ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարևոր նախաձեռնությունը հետագայում ևս կունենա իր շարունակությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ու կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: