01/11/2010 15:31
ՀՅԴ. ԼՂ խնդրի լուծման ճանապարհային քարտեզը չի բացառվում
Հիմնական իրադարձությունը հենց այն է, որ ԼՂՀ հարցի շուրջ իրադարձություն չի ծավալվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` Աստրախանի հանդիպումն ավարտվեց մի հայտարարությամբ, որն ավելի հումանիտար բնույթ էր կրում, քան քաղաքական: «Քաղաքական լուծման համար առաջընթաց դեռ չկա, իսկ ինչ տեղի կունենա Աստանայում, կանխորոշել դեռ վաղ է»,- ասաց Վ.Հովհաննիսյանը և հարցադրում կատարեց, որ եթե այդ հայտարարության առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են, ապա ինչո՞ւ այն չի ստորագրվում։
Անդրադառնալով Աստանայում կայանալիք հանդիպմանը` ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ չի կարելի բացառել նաև այն, որ ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ԼՂ խնդրի լուծման ճանապարհային քարտեզ կներկայացվի:
«Մեր երկրում գիշերը կարող է ճանապարհային քարտեզ ընդունվել՝ առանց բնակչության և քաղաքական ուժերի կարծիքը հարցնելու»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը: