01/11/2010 12:53
Գնաճը շարունակվում է
2010 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0 % գնաճ, ինչը հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 1.4 % գնաճի արդյունք է: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.9 %-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.3 %-ով:
2010 թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6 %, ինչը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.3 %): 2010 թ. հոկտեմբերին 2009 թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.1 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 112.5 %, ոչ պարենային ապրանքներինը` 106.6 %, ծառայությունների սակագներինը`104.9 %, իսկ հունվար-հոկտեմբերին 2009 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 107.9%, 107.6, 110.6 և 107.3 %:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2010 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-1.3 %-ով: Մայրաքաղաքում գնաճը կազմել է 1.3 %: