01/11/2010 19:00
Լևոն Արոնյանը երրորդն է
FIDE-ն այսօր հրապարակել է շախմատիստների հերթական դասակարգման ցուցակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այժմ 2801 վարկանիշով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Սանդղակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Նա իր ակտիվում ունի 2804 միավոր: Իսկ նորվեգացի Մագնուս Կառլսենը 2802 միավորով երկրորդն է:
Լավագույն եռյակում, ինչպես տեսնում ենք, շախմատիստները միավորների մեծ խտությամբ են դասավորված, և ցանկացած մրցաշարի արդյունք կարող է այնտեղ նոր փոփոխությունների պատճառ դառնալ: Հուսանք, որ Լևոն Արոնյանը գերազանց հանդես կգա Միխայիլ Տալի հուշամրցաշարում և կավելացնի իր միավորների քանակը:
1. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-2804
2. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)-2802
3. Լևոն Արոնյան (Հայաստան)-2801
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-2791
5. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-2786
6. Ալեքսանդր Գրիչուկ (Ռուսաստան)-2771
7. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-2764
8. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-2763
9. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-2760
10. Վան Յու (Չինաստան)-2756
24. Սերգեյ Մովսիսյան (Սլովակիա)-2721
65. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-2675
76. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)-2667