01/11/2010 15:18
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը սուտ է
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասանում»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն հայտարարությանը, թե շփման գծում հայկական ստորաբաժանումների արձակած գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա նաև ասաց. «Եթե ադրբեջանական բանակում իսկապես զոհեր կամ վիրավորներ են գրանցվել, ապա ադրբեջանական լրատվամիջոցները դրա պատճառները պետք է փնտրեն ադրբեջանական բանակում տիրող բարքերի համատեքստում»:
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական կողմի գործողությունների պատճառով շփման գծում լարվածություն է առաջանում՝ Ս. Հասրաթյանը նշեց, որ առաջնային գծում լարվածություն առաջացնող միակ կողմը՝ Ադրբեջանն է, իսկ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները միայն պատասխանում են վերջիններիս կողմից արձակված կրակին: