01/11/2010 11:58
Թուրքիան Հայաստանն այլևս չի համարում սպառնալիք ներկայացնող երկիր
Թուրքիայի Ազգային անվտանգության քաղաքականությանը վերաբերող «Կարմիր գիրք» անվանվող փաստաթղթում Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից փոփոխություններ են կատարվել:
Թուրքական «Tumgazeteler» լրատվամիջոցը, հղում տալով իսրայելական «Haaretz» պարբերականին, նշում է, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից հաստատված նոր փաստաթղթում Սիրիան, Բուլղարիան, Հայաստանը և Վրաստանը հանվել են Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակից:
Փոխարենը առաջին անգամ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների շարքը համալրել է Իսրայելը, ինչը մեծ ամղուկ է բարձրացրել այդ երկրում:
Նշվում է, որ Էգեյան պայմանագրի պատճառով Հունաստանը շարունակում է մնալ սպառնալիք ներկայացնող երկիր Թուրքիայի համար: