02/11/2010 09:33
Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնում է Բաքու
Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գյոնուլն այսօր կժամանի Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ:
Թուրք նախարարի այցի նպատակները չեն հաղորդվում, սակայն, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնի է, որ քննարկման գլխավոր թեմաներից մեկը երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն է:
Վեջի Գյոնուլն Ադրբեջանը կլքի նոյեմբերի 4-ին: