02/11/2010 17:44
Արցախում քննարկվել են շրջանների սոցիալ-տնտեսական խնդիրներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի և 2011 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված խնդիրներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ շրջանների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմքն է, և այս առումով ընդգծել է շրջվարչակազմերի ակտիվ մասնակցությունը բյուջեի ձևավորման գործում:
Բակո Սահակյանի խոսքով` բյուջեով նախատեսվող ծրագրերը պետք է լինեն իրատեսական և արտացոլեն ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության զարգացման գլխավոր ուղղությունները:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: