02/11/2010 15:25
Կ. Բեքարյան. Աստրախանյան հանդիպումը դրական էր
Ցանկացած բանակցային գործընթաց, ցանակացած ձեռքբերած արդյունք ավելի կարևոր է, քան լռությունն ու ստեղծված իրավիճակի խորացումը: Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ նախագահների հանդիպմանը` նման տեսակետ հայտնեց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանը բնական համարեց Հայաստանի շահագրգռվածությունը հումանիտար հայտարարության համաձայնության վերաբերյալ, սակայն իրավիճակն անհասականլի համարեց Ադրբեջանի տեսանկյունից:
«Նույն այդ երկիրն ամբողջ օրը ռազմատենչ հայտարարությունների մասին է գոռում-գոչում և ոչ մի հարաբերության մեջ չի մտնում, սակայն, տարօրինակ կերպով, իր համաձայնությունն է տալիս Աստրախանում ընդունված հայտարությանը»,- ասաց Բեքարյանը և հավելեց, որ ստացվում է այնպես, որ լարվածություն ստեղծողն ինքն է համաձայնում հայտարարության հետ:
Կ. Բեքարյանը նշեց, որ միայն մի բացասական տարր կա հումանիտար հայտարարության պարագայում: Այդ տարրը, ինչպես նշեց բանախոսը, այն է, որ տվյալ դեպքում հայտարարությունն արվում է առանց Լեռանային Ղարաբաղի մասնակցության, որին, սակայն, պետք է մեղմ վերաբերվել:
Վերլուծաբանի խոսքերով, քանի որ հայտարությունը կրում է հումանիտար բնույթ, ապա Հայաստանը միշտ կորող է ասել, որ սա չի վերաբերում ոչ բանակցային գործընթացին, ոչ էլ` քաղաքական կարգավորմանը. «Հակառակ դեպքում` Հայաստանն առաջ կմղի ԼՂՀ-ին»:
Ամփոփելով իր խոսքը` բանախոսը նախագահների եռակողմ հանդիպումը գնահատեց դրական: