02/11/2010 10:14
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կստորագրեն պատմական համաձայնագիր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այսօր Լոնդոնում ընթացող գագաթնաժողովի ընթացքում կստորագրնեն երկու երկրների զինուժի համագործակցության մասին պատմական նշանակություն ունեցող համաձայնագիր:
Մասնավորապես, ըստ համաձայնագրի, սկսած 2014 թվականից` Փարիզը և Լոնդոնը կարող են միջուկային փորձարկումների իմիտացիա անցկացնել: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ռու-ն:
Համաձայնագրի շրջանակներում ֆրանսիական Բուրգունդիայում կկառուցվի միջուկային փորձարկումների իմիտացիայի նոր կենտրոն:
Նշենք, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վավերացրել են միջուկային փորձարկումներն արգելող պայմանագիրը և իրավունք ունեն միայն իմիտացնել միջուկային պայթյունները և միջուկային զենքի կիրառումը: