02/11/2010 10:35
Սարկոզին Բաքվում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը
ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Ադրբեջան։ Սա կլինի Ն.Սարկոզիի առաջին այցը Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է 1նյուս.ազ-ը, Փարիզում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը նշել է, որ ներկա պահին ընթանում են այցի նախապատրաստական աշխատանքներ:
«Այժմ մենք ճշտում ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Ադրբեջան կատարելիք այցի ժամկետը։ Այցի ընթացքում, երկկողմ բանակցությունների շրջանակներում, սպասվում է Ղարաբաղյան հիմնահարցում Ֆրանսիայի դերի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի գործունեության քննարկումը»,– ասել է դիվանագետը: