02/11/2010 09:24
ԱՄՆ-ում մեկնարկում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները
Այսօր ԱՄՆ-ում մեկնարկում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Ամերիկացիները լիովին կփոփոխեն ներկայացուցիչների պալատի կազմը, ինչպես նաև կվերընտրեն սենատորների մեկ երրորդը և 50 նահանգապետերից 37-ին:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Առաջին ալիքը, ընտրությունները կարող են էապես փոխել երկրի քաղաքական դաշտը:
Այժմ Կոնգրեսի երկու պալատներում գերիշխում են դեմոկրատները, սակայն, համաձայն հարցումների և քաղաքագետների կարծիքների, ընտրությունները կարող են հաղթանակ բերել հանրապետականներին:
Հատկապես սուր պայքար է սպասվում Նյու Յորք նահանգում, որտեղ ներկայացված է միանգամից 7 թեկնածու, ինչպես նաև Կալիֆոռնիայում, որտեղ իր պաշտոնը լքում է նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: