02/11/2010 13:56
Զավեն Անդրիասյանն առաջատարից մեկ միավորով է հետ մնում
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Իվան Սոկոլովից (Բոսնիա և Հերցեգովինա): 3,5-ական միավոր ունեն միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանը: Գրոսմայստերներ Դավիթ Գ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև Վլադիմիր Պողոսյանը և Սուրեն Պողոսյանը վաստակել են 3-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: