03/11/2010 16:04
Կոմանդոսը կողմ է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչմանը
Գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Նա կարծում է, որ ՀՀ կողմից Արցախի ճանաչումը կարող է բերել նույնաբովանդակ քաղաքական քայլի նաև մի շարք այլ երկրների կողմից, ինչպիսիք են Հունաստանը, Լիբանանը, Սիրիան։
«Մենք ուզում ենք ճանաչել Արցախը, բայց այն իր սահմանները պետք է ունենա։ Հարց է ծագում, թե ո՞ր սահմանների մասին է խոսքը։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախն անկախ հռչակվեց։ Մենք էլ Արցախը գիտենք 91-ի սահմաններով։ Հետո 1994-ի մայիսին կնքվեց հրադադարը։ Իսկ հիմա ի՞նչ սահմանների մասին են խոսում, ի՞նչ զիջումների են գնում»,- հարցրեց Ա. Տեր-Թադևոսյանը և հավելեց, որ ինքը` որպես զինվորական, միանշանակ ընդունում և ճանաչում է 1994-ի սահմաններով Արցախը` չպատկերացնելով այն առանց Քարվաճառի և Լաչինի։
Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին` գեներալ-գնդապետն ընդգծեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։