03/11/2010 13:26
Ա. Արզումանյան. «Աստրախանում ինչ-որ բան պիտի ընդունվեր»
ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի համար պարզ էր, որ Աստրախանում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից որևէ ակնառու բան սպասել պետք չէր: Այդ մասին Արզումանյանն ասաց, այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա` Հայաստանը Ռուսաստանի կողմից օգտագործվում է տարբեր նախաձեռնություններում որպես ֆոն. «Ռուսաստանը միջազգային հանրությանը պետք է հիշեցներ, որ լինելով հավասարազոր Մինսկի խմբի համանախագահող, այնուամենայնիվ, իրեն վերապահում է հատուկ դերակատարություն: Միևնույն ժամանակ` պատգամ հղում միջազգային հանրությանը, որ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման բանալին, այնուամենայնիվ, Մոսկվայում է»:
Խոսելով Աստրախանում ընդունված հումանիտար հայտարարության մասին` Ա. Արզումանյանը նշեց, որ այնտեղ «ինչ-որ բան պետք է ստորագրվեր»:
«Հաշվի առնելով, որ նմանատիպ` Մայնդորֆյան պայմանագիրը ստորագրվել է, և մոտենում է Աստանայի հանդիպումը, որոշվեց այս հումանիտար, ոչ մի բան չասող հայտարարությունն ընդունել»,- ընդգծեց Ա. Արզումանյանը: