03/11/2010 13:37
«Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման նախաձեռնությունը ողջունելի է»
Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման նախաձեռնությունը ողջունելի է: Իսկ դրա շուրջ ծագած բանավեճը պետք է պատգամ լիներ ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանը, որ այդ հարցը Հայաստանում լրջորեն քննարկվում է: Հրավիրված մամլո ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
«Թեև կիսում եմ այն տեսակետը, որ ԼՂՀ անկախության ճանաչման ժամանակը չէ, սակայն կարծում եմ, որ ընդունվեց խելամիտ փոխզիջում` այն թողնելով մեծ օրակարգում: Հարցը վառ պահելով` այս պարագայում պատգամ հասցվեց միջազգային հանրությանը, որ մենք պատրաստ ենք կոնստրուկտիվ մասնակցել ԼՂՀ միջազգային ճանաչմանը` առանց բացառելու հնարավոր ճանաչումը մեր կողմից»,- ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը: