03/11/2010 12:44
Շվարցենեգերին կփոխարինի դեմոկրատ Բրաունը
ԱՄՆ-ում ընթացող նահանգապետերի ընտրություններում այս պահի դրությամբ առաջատար է ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը: Հանրապետականների օգտին քվեարկել են 21 նահանգում, դեմոկրատների` 8-ում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, արդեն պարզ է դարձել, որ Կալիֆոռնիայի նահանգում ձայները տեղաբաշխվել են դեմոկրատ Ջերի Բրաունի օգտին, ով ավելի վաղ արդեն զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը, իսկ ներկայումս Կալիֆոռնիայի գլխավոր դատախազն է:
Նշենք, որ Բրաունը այս պաշտոնւոմ կփոխարինի Առնոլդ Շվարցենեգերին: