03/11/2010 10:51
Հունաստանը դադարեցրել է ավիափոստի տեղափոխումը
Հունաստանից Իտալիա ուղևորվող ինքնաթիռում հայտնաբերվել է կասկածելի ծանրոց, որը հասցեագրված էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, հայտնում է Բի-Բի-Սին: Ըստ աղբյուրի` ինքնաթիռը պարտադիր վայրէջք է կատարել Բոլոնիայում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ինչպես նաև Աթենքում Ռուսաստանի և Շվեյցարիայի դեսպանատներին հասցեագրված փաթեթներում պայթուցիկի հայտնաբերման պատճառով Հունաստանի իշխանությունները դադարեցրել են իրենց երկրից ավիափոստի տեղափոխումը այլ երկրներ:
Նշենք, որ դեռ չի բացահայտված, թե ով էր ուղարկում կասկածելի ծանրոցները: