03/11/2010 12:12
Ստամբուլում մեկնարկում է Թուրքիա-Աֆղանստան-Պակիստան ժողովը
Ստամբուլում այսօր կբացվի Թուրքիա-Աֆղանստան-Պակիստան տարածաշրջանային տնտեսական համագործակցության եռակողմ քառորյա համաժողովը:
Ինչպես տեղեկացնում է Իսլամ News-ը, մեջբերելով թուրքական հեռուստաալիքները, թվով չորրորդ ժողովի համանախագահողն է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն և Աֆղանստանի նրա գործընկեր Զալմայ Ռասուլը:
Նախատեսվում է, որ կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության նոր ուղիներ:
Համաժողովի ընթացքում տեղի կունենա նաև գործարարների համաժողով, որին կմասնակցեն ավելի քան 50 աֆղանական ընկերություններ: Սպասվում է, որ գործարար համաժողովը կդառնա վերջին տարիների ընթացքում Թուրքիայի ամենանշանակալից խորհրդակցությունը: