03/11/2010 09:31
Օբաման պատրաստ է աշխատել հանրապետականների հետ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընտրություններում շարունակում են հաղթանակ տանել հանրապետականները: Համաձայն վերջին տվյալների` ներկայացուցիչների պալատի 435 տեղից 129 մանդատ արդեն ապահովել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դեմոկրատները այս պահի դրությամբ ստացել են 76 մանդատ և դեռ կարող են հավակնել ևս 38 մանդատի: Ստորին պալատում հաղթանակելու համար անհրաժեշտ է ապահովել առնվազն 218 տեղ:
Րոպեներ առաջ ՌԻԱ Նովոստին հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել Կոնգրեսում աշխատել հանրապետականների հետ: