04/11/2010 13:33
Ադրբեջանցի զինծառայողը մահացել է անգինայից
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողը Սաաթլիի զինվորական հոսպիտալում մահացել է: Այս մասին «1նյուզ.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Տարածված հաղորդագրության համաձայն, 20-ամյա զինծառայողի՝ Ռամիզ Աթաևի մահվան պատճառն անգինայի բարդացումներն են եղել:
Նշվում է, որ Աթաևը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել 2010 թվականին` Բաքվի Խազարի շրջանի զինվորական կոմիսարիատից: