04/11/2010 10:42
Երևանում կբացվի իրանական ապրանքների ցուցահանդես
Այսօր Երևանի Դինամո մարզադահլիճի տարածքում կբացվի իրանական ապրանքների մասնագիտացված ցուցահանդես: Այն կազմակերպել են ԻԻՀ Արևմտյան Ատրպատական նահանգի ցուցահանդեսային կենտրոնը` ՀՀ Արմավիրի մարզպետարանի համագործակցությամբ:
Ինչպես Aysor-ին հայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպանատան տնտեսական բաժնի պատասխանատու Ալի Աքբար Բոզուբանդին, ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան է այցելելու Արևմտյան Ատրպատական նահանգի նահանգապետ Ջալալզադեն:
Ցուցահանդեսին կմասնակցեն Իրանի տարբեր նահանգներից 32 ընկերություններ, որոնք կներկայացնեն տնտեսական ապրանքների, մեքենաշինության, ավտոդողերի և մարտկոցների, շինանյութի, սննդանթերքի, մետաղագործության, գյուղատնտեսության, ձեռարվեստի և այլ ոլորտներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 7-ը: