04/11/2010 09:35
Ռուսաստանը տոնում է Ազգային միասնության օրը
Այսօր Ռուսաստանում տոնում են Ազգային միասնության օրը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, տոնի առթիվ Մոսկվայում կազմակերպվող միջոցառումներին կմասնակցի շուրջ 30 հազար մարդ:
Տոնը հռչակվել է ի հիշատակ 1612 թվականի իրադարձությունների, երբ Կոզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու առաջնորդությամբ ռուս ժողովուրդը ազատագրեց Մոսկվան լեհ զավթիչներից:
Նոյեմբերի 4-ը որպես Ազգային միասնության տոն առաջին անգամ նշվել և ոչ աշխատանքային օր է հռչակվել 2005 թվականին: