04/11/2010 15:11
Զավեն Անդրիասյանը զիջում է դիրքերը
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում 7 տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: 4,5-ական միավոր ունեն գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Գևորգ Հայրապետյանը:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, 6,5 միավորով առաջատարն է գրոսմայստեր Իվան Սոկոլովը (Բոսնիա և Հերցեգովինա):