05/11/2010 09:29
Կուբայի կենտրոնական մասում ինքնաթիռ է վթարվել
Կուբայի պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրի կենտրոնական մասում Aero Caribbean ավիաընկերության ինքնաթիռ է վթարի ենթարկվել:
Ինքնաթիռը Սանտյագո-դե-Կուբա քաղաքից Հավանա էր տեղափոխում 68 ուղևորի: Բի-բի-սի-ի փոխանցմամբ, այս պահի դրությամբ որևէ կենդանի մնացած ուղևորի մասին տեղեկություն չկա:
Նշվում է նաև, որ 68 ուղևորներից 28 արտասահմանցիներ են: Ինքնաթիռի վթարի պատճառներն առայժմ անհայտ են: