05/11/2010 14:35
Մանասյան. Մենք կենդանի մարդ ենք տալիս, իսկ Ադրբեջանը` դագաղ
Աստրախանում նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված գերիների փոխանակման կետը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը համարում է, որ կրում է սիմվոլիկ բնույթ:
Քաղաքագետի խոսքերով` պայմանավորվածության հիման վրա փոխանակություն է կատարվել, սակայն դա, ըստ Մանասյանի սիմվոլիկ է. «Քանի որ մենք կենդանի մարդ ենք տալիս, իսկ իրենք` դագաղ: Գերիների փոխանակությունը պետք է համարժեք լինի ու գործի կենդանի մարդու դիմաց կենդանի մարդ և դագաղի դիմաց` դագաղ սկզբունքը: Թե չէ իրենք լավ են սովորելու ու միշտ դագաղ են բերելու»:
Ինչպես ասաց քաղաքագետը, ադրբեջանցիները հազար անգամ խաբել են, այդ պատճառով էլ հստակ չէ գորրծընթացը շարունակական կլինի, թե` ոչ:
«Գործընթացը հավանաբար կշարունակվի, եթե Ադրբեջանը պայմանավորվածությունը չխախտի»,- ասաց Մանասյանը:
Ասուլիսին ներկա Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանն իր հերթին նշեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, «սակայն հուսալի թշնամի է»: