05/11/2010 09:19
Նենսի Փելոսին մտադիր չէ լքել կուսակցական պաշտոնները
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մտադիր չէ լքել կուսակցական պաշտոնները և կարող է գլխավորել ընտրություններից հետո ձևավորված դեմոկրատական փոքրամասնությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ABC հեռուստաընկերությանը:
Դեմոկրատների պարտությունից հետո ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում էին, որ Փելոսին ոչ միայն կլքի ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը, այլ ընդհանրապես կդադարի կոնգրեսական լինել:
ABC հեռուստաընկերության փոխանցմամբ` դեմոկրատները կոչ են անում Նենսի Փելոսիին գլխավորել խմբակցությունը և բերել այն հաղթանակի հաջորդ ընտրություններում:
Սակայն, նշվում է նաև որ ներկայացուցիչներին գլխավորելու ոչ պակաս հնարավորություններ ունի նաև Սթենի Հոյերը` «համար երկու» մարդը դեմոկրատների շրջանում: